Անջելինա Ջոլի. «Իմ ու Բրեդի միջև կան նույնպիսի խնդիրներ, ինչպես ցանկացած այլ զույգի մոտ»
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը շարունակում են շրջել աշխարհով իրենց նոր՝ «Լազուրե ափ» ֆիլմի պրոմո-տուրի շրջանակներում։ Նրանք ոչ միայն ներկա են լինում ֆիլմի պրեմիերաներին, այլ նաև տալիս են հարցազրույցներ՝ խոսելով ֆիլմի մասին և ոչ միայն։
Վերջին նման հարցազրույցի ժամանակ Անջելիան Ջոլին անկեղծացել է և ասել, որ իր և Բրեդի միջև լինում են խնդիրներ։ Սակայն դրանում ոչ մի տարօրինակ և սարսափելի բան չկա։
«Իմ ու Բրեդի միջև նույնպիսի խնդիրներ են, ինչպես ցանկացած այլ զույգի մոտ»,- ասել է Ջոլին և ավելացրել, որ, չնայած դրան, ֆիլմի սյուժեն ոչ մի կապ չունի իրենց ամուսնական կյանքի հետ։
Ջոլին նաև նշել է, որ ֆիլմը նկարահանելու որոշում կայացնելիս իրենք անգամ չէին պատկերացնում, թե ինչքան դժվար է լինելու իրենց համար։
««Միստր և Միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումները ուրախ էին անցնում, քանի որ մենք չէինք ճանաչում իրար և դեռ երիտասարդ էինք։ Այդ պատճառով մտածում էինք, որ «Լազուրե ափ»-ի վրա աշխատելը նույնպես հեշտ կլինի, բայց սխալվում էինք»,- ասել է դերասանուհին։
Ֆիլմի գործողությունները կատարվում են 70-ականների Ֆրանսիայում։ Ջոլիի հերոսուհին նախկին պարուհի է, իսկ Փիթը խաղում է նրա ամուսնու դերը։



