Մեսիին կասկածում են փողերի լվացման մեջ
СПОРТ«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու նրա հորը Արգենտինայում կասկածում են փողերի լվացման մեջ, հաղորդում է Todo Noticias-ը:
Ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ մեղադրանքը ներկայացրել է տնտեսական հարցերով դատախազ Պաբլո Տուրանոն, որը ստուգում է Մեսիի բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հիմնադրամի միջոցով գումարներ են փոխանցվել օֆշորային հաշիվներ եւ չեն հայտարարագրվել: Հնարավոր է, որ քրեական գործ հարուցվի ֆուտբոլիստի եւ նրա հոր դեմ:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Մեսին մեղավոր էր ճանաչվել հարկեր չվճարելու համար: Նա 250 հազար եվրո տուգանք էր վճարել:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



