Սպառողական շուկայում արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում
ЭКОНОМИКАՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 2015 թվականի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է գնանկում 0.4 տոկոսով: Գների նվազման այս ցուցանիշը հիմնականում պայմանավորված է եղել միրգ, բանջարեղեն և կարտոֆիլ երկու ապրանքային խմբերում 9.2 տոկոս ընդհանուր գնանկմամբ:
Նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության գներիվիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ ԳուրգենՄարտիրոսյանը:
«Եթե այս երկու ապրանքային խմբերում գնանկում չլիներ, ապա սպառողական շուկայում կարձանագրվեր շուրջ 0.4 տոկոս գնաճ: Գնանկման պարագայում պարենային ապրանքների գների նվազումը կազմել է 1.6 տոկոս, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 1 տոկոս գնաճ, ծառայությունների սակագներն աճել են 0.1 տոկոսով»,- ասաց ԱՎԾ ներկայացուցիչը:
Պարենային 13 ապրանքային խմբերից յոթում, Մարտիրոսյանի հաղորդմամբ, արձանագրվել է գնաճ 0.1-2.1 տոկոս, իսկ երեքում արձանագրվել է գնանկում: Նկատելի գնանկում է արձանագրվել բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքային խմբում՝ 10.7 տոկոսով, միրգ ապրանքային խմբում շուրջ 7 տոկոսով: Ամենացածր գնանկումն արձանագրվել է մսամթերք ապրանքային խմբում՝ 1.1 տոկոս:
2015 թվականի հոկտեմբերին, 2014 –ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գներն հանրապետությունում աճել են 1.9 տոկոսով, պարենայինապրանքների գները տվյալ ժամանակահատվածում նվազել են 0.9 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 5.2 տոկոսով, ինչով էլ հիմնականում պայմանավորված է գնաճը: Ծառայությունների ոլորտոմ սակագներն աճել են 1.7 տոսկոսով: