Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. փաստաբան
ПОЛИТИКАԵրևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նա հիշեցրեց, որ դատական նիստը երեկ էր նշանակված, սակայն հետաձգվել էր պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։
«Այսօր ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, ժամը 16։00-ին հրապարակվել է դատական ակտը», - ասաց նա՝ հավելելով, որ դատական ակտը կստանան վաղը:
«Մենք ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից, բացակայել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերևույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



