Ջոկովիչ. Խաչանովն արժանի էր այս չեմպիոնությանը
СПОРТՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով նոյեմբերի 5-ին կգլխավորի ATP-ի վարկանիշային աղյուսակը, խոսել է Փարիզի «Մասթերսի» եզրափակչում պարտության մասին:
Ջոկովիչը 5:7, 4:6 հաշվով պարտվել է Կարեն Խաչանովին, ով առաջին անգամ է հաղթող դարձել «Մասթերս» շարքի մրցաշարում.
«Կարևոր է ասել, որ Խաչանովը հիանալի է խաղացել ամբողջ շաբաթվա ընթացքում:
Նա ամբողջովին արժանի էր այս հաղթանակին: Գովեստի խոսքեր ու ծափահարություններ նրա հասցեին: Խաչանովը երիտասարդ մարզիկ է, ով անընդհատ բարելավում է իր կարողությունները: Նա արդեն թոփ մակարդակի թենիսիստ է ու այսօր ցույց տվեց, թե ինչու պետք է ապագայում խոսենք նրա մասին»,- Ջոկովիչի խոսքերը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



