Կալկաթայում ութհարկանի գրասենյակային շենք է այրվում
МЕЖДУНАРОДНОЕԵրկուշաբթի ուժեղ հրդեհ է բռնկվել Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի մայրաքաղաք Կալկաթայի խիտ բնակեցված շրջաններից մեկում՝ ութհարկանի գրասենյակային շենքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ հրդեհային ազդանշանը հնչել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 11-ին։ Կրակը, ենթադրվում է, բռնկվել է ծառայողական սենյակում եւ տարածվել է բոլոր հարկերում։ Ներկայումս դեպքի վայրում 11 հրշեջ ջոկատ է աշխատում։
Վիրավորների մասին տվյալներ այս պահին չկան, նշել են ոստիկանությունում։
Սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երեւում է, թե ինչպես են մարդիկ կազմակերպված լքում շենքը։ Հրշեջ ծառայությունում հայտնել են, որ շենքի ներսում եղած մարդկանց անվտանգ տարհանել են։ Հրդեհի պատճառները չեն նշվում։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Как вы думаете, где будет Армения?



