Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Աշխարհահռչակ «Նիլսեն Ադմոսֆեր»-ի ներկայացուցիչ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը բացառիկ կարգով կիրականացնի հայաստանյան հեռուստալսարանի չափումները (տեսանյութ)

ОБЩЕСТВО

2016թ. հունվարի 1-ից հայաստանյան մեդիա ոլորտում իր գործունեությունն է սկսելու հեռուստալսարանի չափումներ իրականացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը, որը կլինի հեղինակավոր «Նիլսեն Ադմոսֆեր»-ի հայաստանյան ներկայացուցիչը: Այս մասին հայտնի դարձավ «Ադմոսֆեր Արմենիա»ընկերության ներկայացման միջոցառմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 6-ին՝ Երևանում: Նշենք, որ «Նիլսեն Ադմոսֆեր» ընկերությունն ընդգրկված է աշխարհահռչակ «Նիլսեն Գրուպ»-ի կազմում, որը գրանցած արդյունքներով և ցուցանիշներովհամաշխարհային առաջատարն է հեռուստալսարանի չափումներ իրականացնող ընկերությունների շարքում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կառավարող գործընկեր Արման Վարդանյանը, ով նաև «Նիլսեն Ադմոսֆեր» միջազգային հեղինակավոր ընկերության՝ Արևելյան Եվրոպայի գծով խորհրդատուն է, խոսելով Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերությունների, ոլորտի ձևավորման, կայացման և զարգացման հեռանկարների մասին:

«2003թ. Հայաստանում հեռուստալսարանի չափումներ կատարող ընկերության հիմնումը հեղափոխական քայլ էր այս ոլորտի համար. դա տեղի ունեցավ Վրաստանի հետ զուգահեռ, իսկ Ադրբեջանում հեռուստալսարանի չափումներն անհամեմատ ավելի ուշ սկսվեցին: Այդ ընկերության շնորհիվ հայաստանյան գովազդային շուկան համալրվեց միջազգային մի շարք ապրանքանիշներով և շուկան մեծ քայլ կատարեց դեպի առաջ։

2007թ. Հայաստանում մեր կողմից հիմնադրվեց «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որն աշխատում էր եվրոպական խոշորագույն հետազոտական ընկերության՝ GFK-ի արտոնագրով: 2007թ. մենք դարձանք 70 երկրում գործող, մեդիաուսումնասիրություններ իրականացնող շուրջ 130 ընկերություններից բաղկացած ընտանիքի լիարժեք անդամ:

Ինչպես տեղյակ եք, 2016թ. Հայաստանում դադարեցվելու է անալոգային հեռարձակումը: Այդ պատճառով մենք նոր կապեր հաստատեցինք ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ՝տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով»,- նշեց Արման Վարդանյանը և հավելեց,- «փորձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ չկա հեղինակավոր հեռուստաչափող ընկերություն, միջազգային ընկերությունների գովազդային բյուջեները հատկացվում են լավագույն դեպքումմնացորդային սկզբունքով, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չեն հատկացվում»։

«Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի նախագահ Թերեզա Շիմեչկովան նշեց, որ ուրախ էհամագործակցության համար և բարձր է գնահատում հայաստանյան մեդիա շուկայի պատրաստականությունը՝ նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից լիովին օգտվելու առումով:

«Նիլսեն Ադմոսֆեր» ընկերության խորհրդի փոխնախագահ Միխալ Յորդանն էլ իր հերթին հայտնեց, որ իրենք աշխատում են աշխարհի մեծ թվով երկրներում և կարևորում են հատկապես Հայաստանումիրենց ներկայացվածության փաստը:

«Ադմոսֆեր Արմենիա» ընկերության տնային տնտեսությունների ուսումնասիրության բաժնի ղեկավար Բագրատ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջազգային մեթոդաբանության չափորոշիչներով ընտրված 350 տնային տնտեսություններում տեղադրված հեռուսացույցներին կցվելու են չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կտան ամենօրյա ռեժիմով ստանալ տեղեկատվություն՝ տարբեր սեռի, տարիքի, կրթության և այլ սոցիալ-տնտեսական բնութագրիչներով օժտված անհատների և տնային տնտեսությունների մասին:

IPM անկախ հետազոտական ընկերությունը ներկայացրեց 2015թ. անցկացված հիմնադիր ուսումնասիրության տվյալները, որոնց հիման վրա ձևավորվելու է հեռուստալսարանի ուսումնասիրության ընտրանքը:

Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ նոր տեխնոլոգիաների մեթոդաբանության և վերլուծական գործիքների վերաբերյալ:

Տեսանյութը՝ ArmeniaTV-ի

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества