Նախագահը ստորագրել է Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագիրը
ОБЩЕСТВОՆախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածը.
Հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Քրիստափորի ՄԱՆԱՐՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում»,– ասված է նախագահի հրամանագրում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու որոշում էր կայացրել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



