Վենետիկում ջրհեղեղներից փրկել են 1 միլիոն եվրո արժողությամբ երկու եզակի գոբելեն
МЕЖДУНАРОДНОЕՎենետիկում ջրհեղեղներից փրկել են իսպանացի սյուրռեալիստ Ժոան Միրոյի երկու եզակի աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, հաղորդում է TACC-ը՝ Il Gazzettino պարբերականին հղումով:
Եզակի գոբելենները շտապ տեղափոխվել են Scassa di Asti մասնագիտացված արհեստանոց, որտեղ մի քանի ժամ ընկղմվել են կալցիումից զուրկ ջրի մեջ ու զգուշորեն մաքրվել ծովի ջրի հետքերից: Այս պրոցեդուրաներից հետո գոբելենները մշակվել են դաշտային բույսերի թուրմով և մանրակրկտորեն զննվել:
Նշվում է, որ գոբելենները ժամանակին վերականգնելու ու չորացնելու շնորհիվ է միայն հնարավոր եղել կիրակի մի փոքր ուշացումով բացել վաղուց ծրագրված «Կանդինսկիից մինչև Բոտերո» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էր մշակութային քննադատ Վիտորիո Սգրաբին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



