Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայկական կողմը պետք է աշխատեր ՀՀ-ին աջակցող կոնգրեսականների և սենատորների հետ, սատարեր նրանց քարոզարշավում․ Սուրեն Սարգսյան

ПОЛИТИКА
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ և՛ նախկինում, և՛ այսօր Հայաստանը պետք էր և պետք է ներգրավվածություն ունենա ամերիկյան ընտրություններում: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ նաև ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին և դրանց՝ հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավոր ազդեցության մասին:


«Ես կարծում էի, որ թե՛ համայնքը, թե՛ պետությունը՝ թեկուզ հենց համայնքի միջոցով պետք է օժանդակեր թեկնածուներին տարբեր հնարավոր միջոցներով և մեթոդներով: Բայց ոչ հրապարակային ձևով աջակցության մասին ինչ-որ հայտարարություն եղավ, ոչ էլ, իմ իմանալով, ներքին խողովակներով է աջակցություն եղել: Իհարկե, հանդիպումներ կազմակերպել են օրինակ՝ Դենի Թարքանյանի  հետ: Դեսպանն է նրա հետ մշտապես կապի մեջ եղել, բայց չգիտեմ, թե արդյոք նրան ինչ-որ աջակցություն տրվել է»,- ասաց նա՝ մատնանշելով, որ պետք է նկատել, որ Դենի Թարքանյանին անվերապահ աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Միացյալ Նահանգներում տեղի կունենան 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և 435-տեղանոց Ներկայացուցիչների տան ամբողջ կազմի ընտրությունները: ԱՄՆ-ում դրանք անվանում են «միջանկյալ ընտրություններ», քանի որ քվեարկությունը համընկնում է չորս տարով ընտրվող նախագահների պաշտոնավարման երկրորդ տարվա ավարտին: Ընտրություններում պայքարում են Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները:

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝  հայ համայնքի՝ ամերիկյան ընտրություններում ակտիվություն չցուցաբերելու հարցը պայմանավորված է դրանց կարևորություն չտալով:

«Մենք պետք է Ադրբեջանից օրինակ վերցնենք: Հրապարակել ենք գրաֆիկ, որտեղ երևում է Ադրբեջանի ազդեցությունը Միացյալ Նահանգներում: Պետք է ասեմ, որ կան կոնգրեսականներ և սենատորներ, որոնք ակտիվորեն աշխատում են Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիներն օգտագործում են և՛ օրինական, և՛ ոչ օրինական ճանապարհները: Պետք է հայկական կողմն էլ աշխատեր Հայաստանին աջակցող կոնգրեսականների և սենատորների հետ, սատարեր նրանց քարոզարշավում»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Հայաստանն ակտիվություն չի դրսևորել Կոնգրեսի ընտրություններում՝ որոշակի ազդեցություն ունենալու համար, քանի որ ներքաղաքական հարցերով է զբաղված, ինքն էլ ընտրությունների է պատրաստվում: «Ֆիզիկապես ժամանակ չի մնում այդ հարցերով զբաղվելու: Հուսամ, որ առաջնահերթություններով է պայմանավորված»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբից այս ընտրություններին մի շարք ակտիվ անդամներ չեն մասնակցություն ընտրություններին, դա ինչ ազդեցություն կունենա հայկական հարցերը ԱՄՆ-ում բարձրացնելու հնարավորության վրա, միջազգայնագետը պատասխանեց․ «Պատկերը շատ չի փոխվի: Հայամետ կոնգրեսականներից մի քանիսը կընտրվեն, և կձևավորվի հայկական հարցերով հանձնախումբը, որն ավանդաբար ձևավորվում է ԱՄՆ կոնգրեսում: Այստեղ վտանգներ չեմ տեսնում, ամբողջությամբ ռեսուրսը կորցրել ենք, և հայկական հարցերը չեն քննարկվի»:

Իսկ ընտրություններից հետո, ըստ Սուրեն Սարգսյանի, ճիշտ կլիներ, որ հայ համայնքը սատարեր և աշխատեր և՛ դեմոկրատների, և՛ հանրապետականների հետ: «Այստեղ փոփոխություններ անել պետք չէ, և պետք է ակտիվ աշխատել երկու քաղաքական ուժերի հետ էլ, որովհետև Միացյալ Նահանգների քաղաքական համակարգն այնպիսին է, որ նույնիսկ եթե իշխանություն չունես, այդուհանդերձ ընտրովի մարմինների միջոցով կարող ես ճնշում գործադրել գործադիր իշխանության վրա: Այդ ճանապարհով էլ պետք է առաջ շարժվենք»,- ասաց նա:

Նևադայի նահանգից առաջադրված հայազգի Դենի Թարքանյանի հաղթանակը ընտրություններին, միջազգայնագետի գնահատմամբ, կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական հարցերի բարձրացման վրա։

«Նա մի գործիչ է, որ սերտորեն կապված է իր պատմական հայրենիքի հետ: Նրա հայրը հայտնի սպորտային գործիչ և մարզիչ էր: Նրա կապը հայրենիքի հետ կլինի, երբ նա ընտրվի կոնգրեսականի պաշտոնում: Նա իհարկե, շատ օգտակար կլինի մեզ համար, որովհետև կունենա շատ լսելի և ուժեղ ձայն և կկարողանա ուղիղ կապ հաստատել գործող քաղաքական թիմի հետ, որովհետև դեռ երկու տարի նախագահը պաշտոնավարելու է Միացյալ Նահանգներում»,- ասաց նա:

Սուրեն Սարգսյանի նկատառմամբ՝ Կոնգրեսի ընտրությունների արդյունքում հայ-ամերիկյան հարաբերություններում հնարավոր զարգացումները կախված են լինելու հայկական կողմի հետագա աշխատանքից ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր մարմինների հետ:

Նրա դիտարկմամբ, իհարկե, ավելի արդյունավետ կլիներ, եթե հաղթեին այն թեկնածուները, որոնց կաջակցեին հայերը, բայց հիմա էլ, ոչինչ կորած չէ, կարելի է աշխատել արդեն ընտրվածների հետ: «Որ կուսակցությունն էլ մեծամասնություն ունենա ընտրությունների արդյունքում, նրա հետ պետք է ակտիվ աշխատել: Պետք է սպասենք, ընդամենը երկու օրից հասկանալի կլինի, թե ինչ փոփոխություններ են լինելու: Կարծում եմ՝ Կոնգրեսում մեծամասնություն կվերցնեն դեմոկրատները, իսկ Սենատում՝ հանրապետականները»,- ասաց նա:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира