Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման 8 գրոհայինի
МЕЖДУНАРОДНОЕԵգիպտական Իսմայիլիա քաղաքի ռազմական տրիբունալը հեռակա կարգով մահապատժի է դատապարտել 8 մարդու, որոնք մեղադրվում են Սինայի թերակղզու հյուսիսում զինվորականների վրա հարձակման համար:
Ինչպես հաղորդում է Al-Masry Al-Youm պարբերականը, հարձակման հետևանքով զոհվել է 14 զինծառայող:
Բացի դրանից, ևս 32 մեղադրյալի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ երկուսին՝ 15 տարվա ազատազրկման:
Խոսքը «Իսլամական պետության» ճյուղ հանդիսացող «Վիլայաթ Սինայ» ահաբեկչական խմբավորման զինյալների մասին է, որոնք 2016 թվականին հարձակում էին կազմակերպել Սինայի թերակղզու ռազմական օբյեկտների վրա՝ կիրառելով հրազեն ու նռնականետեր, ինչպես նաև ականապատելով ռազմական տեխնիկայի ճանապարհը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



