Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նման կեցվածքը հարիր չէ քաղաքական ուժերին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանը, մինչ անդրադառնալը ներքաղաքական զարգացումներին, ԱԺ արտահերթին ընդառաջ իր կանխատեսումն ունի:

«ՔՊ–ն չի ունենա այն շեշտակի առավելությունը, որն ունեցավ ավագանու ընտրություններում: Մեծամասնություն կկազմի, բայց 81 տոկոս, այնուամենայնիվ, չի լինի. եթե նախորդի ժամանակ մարդիկ կարիք ունեին իրենց հավատարմությունը հաստատելու հեղափոխության արժեքներին, որով էլ կբացառեին հակահեղափոխությունը, այսօր համոզվել են, որ վտանգ չկա: Նրանք արդեն ավելի ազատ կանեն իրենց ընտրությունը:

ԱԺ–ում կլինի նաև ԲՀԿ–ն, որի օգտին ևս բավականին շատ մարդ կքվեարկի: Իսկ «Լույս» դաշինքի կուսակցությունների՝ առանձին– առանձին հանդես գալը լուրջ ճակատագրական և ստրատեգիական սխալ էր»,–«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ արդյունքը լինելու է այն, որ այդ ուժերից ո՛չ «Լուսավոր Հայաստանը», ո՛չ «Հանրապետությունը» առանձին–առանձին չեն հաղթահարի շեմը. «Ինչքան էլ պարոն Մարուքյանը շարունակի կրկնել «երկրորդ տեղ» արտահայտությունը, այնուամենայնիվ, շուտ–շուտ դա ասելով երկրորդ տեղում չեն լինի»:

Անդրադառնալով ՀՀԿ–ի՝ միակ ընդդիմություն լինելու կեցվածքին, մեր զրուցակիցն ընդգծեց. «ՀՀԿ–ն փորձում է այդ կտրուկ հռետորաբանությամբ առաջնորդվել: Զուտ քաղաքագիտական իմաստով իրենք գուցեև ճիշտ մտքեր են արտահայտում, և այդ հռետորաբանությունը փորձում են զարգացնել Շարմազանովի, Վիգեն Սարգսյանի միջոցով, բայց ես դեմ կլինեի, որ ՀՀԿ–ն հայտնվեր ընդդիմության այդ դերում: Չնայած իրավիճակը, կարծես, շանս է տալիս ՀՀԿ–ին: Իսկ այդ իրավիճակից բխող հնարավոր հետևանքը բացատրվում է նրանով, որ որևէ այլ ուժ իրականության մեջ համարձակություն չունի հանդես գալու բացահայտ քննադատողի դերում: Անհատներն առանձին, իհարկե, հանդես գալիս են, բայց քաղաքական դաշտում քննադատողի դերում իսկապես միայն ՀՀԿ–ն է, ինչի հետ ես համաձայն չեմ: Կցանկանայի, որ ՀՀԿ–ն կա՛մ ընդհանրապես, կա՛մ որոշ ժամանակով հեռանար ասպարեզից: Թող ՀՀԿ–ն իր մեղքերն ուրիշ կերպ քավեր, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում, եկեղեցիներում, բայց ոչ երբեք քաղաքական դաշտում:

Կուզեի, որ նոր ստեղծվող կամ հին, բայց ազնիվ ուժերից մեկը կամ մի քանիսը միավորված կամ առանձին փորձեին ռեալ և առողջ իրական ընդդիմություն դառնալ, բայց ոչ թե ընդդիմություն դառնալու հավակնություններ ցուցաբերեն, բայց առաջին նախադասությունը սկսեն «ընդունում ենք», «աջակցում ենք Նիկոլ Փաշինյանին»: Այդ իմաստով «կեղծ ընդդիմություն» վտանգի մտավախություն կա: Քանի դեռ ժամանակ կա, նոր կամ հին ազնիվ քաղաքական ուժերը կարող են լայնախոհություն դրսևորել, ընդհանուր ուժային կենտրոն ստեղծել, ըստ որի՝ խորհրդարան մտնելու դռները ՀՀԿ–ի համար կփակվեին»:

Վ. Թունյանը կարևորում է չոր և ուժեղ ընդդիմության առկայությունն ու անհրաժեշտությունը, բայց չի ընկալում ուժերի պարտվողական կեցվածքը: «Ի՞նչ է նշանակում՝ ուժը գնում է ընտրությունների, բայց ասում է, իհարկե, Ն. Փաշինյանի գլխավորած ուժն է լինելու առաջին տեղում, մենք ո՞վ ենք, որ պայքարենք առաջին տեղի համար, մենք նման հավակնություններ բացարձակ չունենք, ընդամենը երկրորդ, երրորդ, հինգերորդ տեղերի համար ենք պայքարում, մենք լոյալ ենք ձեր հանդեպ: Այսպիսի երանգ եմ տեսնում, որն այդքան էլ արժանապատիվ չէ կուսակցությունների համար: Ես էլ կանխատեսում արեցի, որ ՔՊ–ն բավականին տոկոս կհավաքի, բայց դա չի նշանակում, որ հանուն քո սկզբունքների չպետք է մտնես պայքարի մեջ ու չպետք է հավատաս հենց քո ուժի հաղթանակին: Ես հենց այդպիսի ընդդիմության կարիք եմ տեսնում: ՀՀԿ–ն էլ, մեծ հաշվով, ասում է, որ մեծամասնություն դառնալու հավակնություն չունի, որ «ընդամենը ուզում ենք դառնալ ընդդիմություն, խնդրում ենք՝ մեզ ընդունեք որպես ընդդիմություն»: Այդ կեցվածքն էլ հարիր չէ քաղաքական ուժերին: Առհասարակ ընդդիմության տրամաբանությունը պետք է փոխվի: Էյֆորիկ վիճակը նահանջել է, հակահեղափոխությունը բացառվում է, և այս պարագայում քաղաքական դաշտում պետք է սթափ, համարձակ վերաձևակերպումներ լինեն»,–ասաց նա:

Վերադառնալով ընդդիմության հարցին՝ Վ. Թունյանը շեշտեց. «Ըստ իս՝ մեզ սկզբունքային ընդդիմություն է պետք, որը թշնամանքից, ատելությունից զերծ կլինի: Այնպիսի ընդդիմություն, որն իշխանության հանդեպ շատ կոշտ, չոր վերահսկողություն կիրականացնի, որևէ սխալի դեպքում կմատնանշի այն, կբացահայտի, և ոչ թե աչք փակի, վախենա արտահայտվելուց ու ասի՝ դե, այսօր ընդունված չէ, ու ամեն ինչ կուլ տա: Այդ միտումը կրկին վատ արդյունքների է բերելու: Իշխանությունը չպետք է մտածի, որ կարող է անպատժելի լինել և միայնակ որոշումներ կայացնել: Այդ դեպքում հին արատավոր շրջանին ենք վերադառնալու: Չպետք է վախենալ ընդդիմություն լինելուց»:

Նա շեշտեց, որ այսօրվա դրությամբ կա՛մ իշխանության սխալները չեն նկատում, կա՛մ, եթե սխալ են նկատում, քաղաքական ուժերից շատերը շրջանցում են այն, կա՛մ էլ քնքուշ բարձրաձայնում այդ մասին՝ «չմտածեք, թե ձեր դեմ ենք». Այդպիսի ընդդիմությունը լուրջ հեռանկար չունի, ու եթե այդպիսին լինի քաղաքական դաշտը, այո, ՀՀԿ–ն երրորդ ուժը դառնալու մեծ շանս ունի, ինչն ամենևին ցանկալի չէ: Ես ուզում եմ մատնանշել այդ վտանգը, որ մնացած ուժերը մի տարբերակ գտնեն. ուժային հզոր կենտրոն դարձե՛ք և փորձեք այդկերպ դժգոհ, ավելին ակնկալող մարդկանց ձեր կողքը համախմբել, և ոչ թե բաժան–բաժան լինելով ու ասելիք չունենալով՝ մղեք նրանց ՀՀԿ–ի գիրկը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян