Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանն ու Հայաստանը՝ գենսեկների ակումբում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Աստանայում նախօրեին տեղի ունեցած ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը հայաստանյան քաղաքական շրջանակների հետաքրքրության թիրախում էր: Ի թիվս այլ հարցերի նիստը պետք է որոշեր, թե Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո, ով է փոխարինելու նրան: Հետաքրքրության հիմնական առարկան այն էր, թե արդյոք Հայաստանը կկարողանա պահել քարտուղարի պաշտոնում իր մանդատը, թե ոչ: Սակայն նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը հետաձգվեց մինչև տարեվերջ: Հետաքրքրական է, որ հետաձգվեցին նաև օրակարգում առկա այլ հարցեր, մասնավորապես միասնական ՀՕՊ և ՀՀՊ ձևավորելու հարցերը:

Այս փաստը հատկապես կարևոր է Հայաստանից հնչող հակասական, հաճախ պրիմիտիվ գնահատականների կոնտեքստում: Խոսքը մասնավորապես այն ապոկալիպտիկ տրամադրությունների մասին է, որոնք հաղորդվում են Փաշինյանի քաղաքական մրցակիցների կողմից՝ կապված Խաչատուրովի հետկանչի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու հետ: Այն, որ հայկական կողմը դիվանագիտական անփութություն ու անփորձություն է դրսևորել այս հարցով, աներկբա է: Սակայն աներկբա է նաև մեկ այլ բան, որ որևէ միանշանակ ապոկալիպտիկ իրավիճակ չկա: Ավելին, ՀԱՊԿ–ում ամեն ինչ չէ, որ այդքան պարզ, միաշերտ ու միանշանակ է:

Գուցե Հայաստանին հաջողվի կամ չհաջողվի պահել գլխավոր քարտուղարի պաշտոնը: Բայց նախօրեի նիստը՝ հետաձգված այլ հարցերի առկայությամբ հանդերձ, ցույց տվեց, որ մեծ հաշվով գործ ունենք բավական հակասական, բուտաֆորիկ կառույցի հետ: Առաջին հայացքից է միայն ՀԱՊԿ–ը հանդես գալիս նախկին Խորհրդային Միության տարածքում ՆԱՏՕ–ի հակակշիռ: Իրականում, սակայն, ՀԱՊԿ–ը թե՛ իր ներքին խնդիրներով, թե՛ անվտանգության հարցերում առայժմ դեռ ոչ շոշափելի ազդեցությամբ գտնվում է սաղմնավորման փուլում, եթե, իհարկե, սաղմնավորումն ինչ–որ մի օր կայանա:

Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ համընկնում են: Ավելին՝ այս երեք հիմնական անդամ պետությունների շահերի բախման կիզակետում Հայաստանը հաճախ հայտնվում է գործիքի դերում: Եվ հենց այս կոնտեքստում է, որ Ռուսաստանը նաև պահում է Հայաստանի հանդեպ հովանավորյալի իր կարգավիճակը, ու հենց սա է պատճառը, որ ռուսական կողմը դժգոհում էր Խաչատուրովի հետկանչից: Խնդիրը ոչ այնքան Խաչատուրովի «գեղեցիկ աչքերն» էին, որքան այն, որ հայաստանյան ներկայացուցչի հետկանչից հետո առաջ էր գալու նոր քարտուղարի ընտրության հարց՝ Բելառուսի և Ղազախստանի ենթադրվող ամբիցիաներով: 

Մեր խնդիրը, սակայն, ոչ թե ՀԱՊԿ ներքին խոհանոցը բացահայտելն է, այլ վերոնշյալ հանգամանքների մատնանշմամբ արձանագրելը, որ ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, որքան մեկնաբանվում է` ելնելով հայաստանյան ներքաղաքական իրողություններից: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա՝ Հայաստանն, ըստ էության, գերի է դարձել բուտաֆորիկ, ռուսական կայսերապաշտական ամբիցիաների հիմքով ձևավորված կառույցների անդամագրվելով: Այդ կառույցներում միակ օրակարգը անդամ պետությունների միջև ներքին ազդեցության պայքարն ու այդ ամենը որպես Արևմուտքին հակակշիռ հանդիսացող անվտանգության համակարգ ներկայացնելն է: Հայաստանի «գերությունն», իհարկե, հասկանալի պատճառներ ունի: Սակայն այդ պատճառները միշտ մնում են ստվերում, ու ամեն հաջորդ ընդդիմություն քննադատում է պահի իշխանությանը «գերությունից» եկող տխրահռչակ որոշումների համար: Այնինչ խնդիրն առավել խորքային է, և ընդդիմությունն այս դեպքում պետք է փորձի ոչ թե թիրախավորել հետևանքները, այլ պատճառները: Այլապես տպավորություն է ստեղծվում, թե մենք անվերջ նույն փակ ցիկլի մեջ ենք: ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ– ին Հայաստանի անդամակցությունը այդ փակ ցիկլի վառ վկայությունն է, երբ նախկին իշխանություն–ներկայիս ընդդիմությունը նախկին ընդդիմություն–ներկայիս իշխանությանը քննադատում է նույն թիրախներով ու հռետորաբանությամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»