Սոմալիում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
ОБЩЕСТВОՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Սոմալիի քրեական հետախուզության բաժանմունքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ:
«Ներկա պահի դրությամբ մենք հաստատում ենք 17 խաղաղ բնակչի մահը: Այն պահին, երբ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը, նրանք գտնվել են հասարակական տրանսպորտում», - հայտնել է Մոգադիշոյի ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ զոհերի թիվն «անշուշտ կավելանա»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



