«Ուրարտու»-ի մարզիչը մեծ սպասելիքներ ունի առաջնությունից
СПОРТԲասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնության ֆավորիտներից մեկի`«Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը մեծ հույս է կապում ապագայի հետ:
«Շատ դժվար և լարված խաղ էր: Գրեթե միշտ թիմում ունենում ենք վնասվածքներ: Այս խաղում ունեինք նոր խաղացող՝ Անդրեյ Զվոնկովը, ով երկու անգամ է մարզվել կազմում և այսօր լավ հանդես եկավ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանը:
Վերջինս խոսեց նաև առաջիկայի անելիքերի մասին` մասնավորապես փաստելով. «Ապագայի հետ կապված մեծ հույսեր ունենք, ցանկանում ենք գավաթից շամպայն խմել»:
Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի առաջին խաղում «Ուրարտու Վիվարոն» հյուրընկալվելիս, շատ լարված և համառ պայքարում, ի վերջո 73-72 հաշվով կարողացավ առավելության հասնել «Էրեբունի Սեդարսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Մոնտի Բոյկինսը («Ուրարտու Վիվարո»), ով վաստակեց 29 միավոր: