Ղազախստանում գազամուղ է բռնկվել գործարանի տարածքում
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի «ԱրսելորՄիտալ» գործարանի տարածքում գազատար է բռնվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին, միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
«Տեմիրտաու քաղաքում գազատարի բռնկում է տեղի ունեցել «ԱրսելորՄիտալ» ԲԸ-ի տարածքում՝ փոխակերպիչ տեխնիկայի արտադրամասի արտաքին կողմից», -ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալներով՝ վարչության և հրշեջ ընկերության ուժերով և միջոցներով իրականացվում են գազատարի հովացման աշխատանքները, որին 34 մարդ և 8 միավոր տեխնիկա է ներգրավվել:
«ԱրսելորՄիտալ» ԲԸ-ն հանդիսանում է Ղազախստանի լեռնա-հանքարդյունաբերության հատվածի խոշորագույն ձեռնարկությունը: Ընկերությունը ներկայացուցչություններ և արտադրամասեր ունի 60 երկրում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



