Երևանում «գոլդ» համարանիշով ավտոմեքենաները կայանում են մայթերին (լուսանկար)
ОБЩЕСТВОPast.am-ը շարունակում է ներկայացնել իր շարքը, որը նպատակ ունի հրապարակայնացնել օրինախախտ վարորդների գործողությունները: Այս անգամ մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես Կասկադի տարածքի մայթին մի քանի ժամ շարունակ կայանել է «գոլդ» համարանիշով ավտոմեքենա:
Նկատենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով դրա համար նախատեսված է տուգանք: Մասնավորապես, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթևեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաև ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթևեկել, նախատեսում են տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով:
Տեսնես զգոն ավտոտեսուչները նկատե՞լ են օրենքի խախտումն ու տուգանել վարորդին…մնում է միայն ենթադրել:

1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



