Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են
СПОРТԾանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար հաջորդ կարևորագույն նպատակը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսն է:
«Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա: Իմ ռեկորդները միայն և միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Իսկ նման դիմավորումն էլ նոր շարժառիթ է հաջորդ տարիների հաջողությունս կրկնելու և գերազանցելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով` 8 տարի առաջ, երբ սկսեց մարզվել ծանրամարտով, չէր էլ կարող պատկերացնել, որ այս տարիքում կդառնա աշխարհի չեմպիոն: «Իմ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է, որին ձգտում եմ: Հույս ունեմ, որ այնտեղից էլ ոսկե մեդալով կվերադառնամ»,-եզրափակեց նա:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



