Տաջիկստանում ԻՊ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա. «РИА Новости»
МЕЖДУНАРОДНОЕՏաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեում ունեցած իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել 12 անձի, որոնք կասկածվում են Տաջիկստանում գտնվող թիվ 201 ռուսական ռազմաբազայի ու ռուսական դպրոցի տարածքում հարձակման նախապատրաստման համար:
Նշվում է, որ ձերբակալվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Հայտնի է, որ կասկածյալները ձերբակալվել են Դուշանբեում:
Այլ տեղեկություններ առայժմ չեն փոխանցվում:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



