Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ. Էդվարդ Նալբանդյան

ПОЛИТИКА

Նոյեմբերի 9-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: 

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ` «Արմենպրես»-ը ներկայացնում է նախարարի ելույթն` ամբողջությամբ.

 

Բարև Ձեզ,
Ուրախ եմ ողջունել Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Նախևառաջ ցանկանում եմ ցավակցություն հայտնել Շարմ Էլ Շեյխ - Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին և ողջ ռուսաստանյան եղբայրական ժողովրդին:

Ցանկանում եմ նաև օգտվել առիթից և ցավակցություն հայտնել Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և շնորհակալություն հայտնել Սերգեյ Լավրովին այն մեծ աջակցության համար, որը ցուցաբերում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ զոհվածների աճյունների տեղափոխման գործում: Ուգանդայում և Հարավային Սուդանում Ռուսաստանի հյուպատոսը մեր խնդրանքով այնտեղ էր ուղարկվել, նաև մեր հյուպատոսական աշխատակիցը Կահիրեից ժամանել է Հարավային Սուդան, և մոտ ժամանակներս դիակների տեղափոխման հարցը կլուծվի:

Կցանկանայի ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և դա բնական է: Մենք ունենք դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ. մենք հանդիպում ենք ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Երևանում՝ տարբեր միջազգային համաժողովների շրջանակներում:

Սա ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Մեր պետությունների ղեկավարներն էլ են շատ ինտենսիվ հանդիպում: Նրանք հանդիպում են ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ` միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նման հանդիպումներ եղել են ՀԱՊԿ, Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովների շրջանակներում: Մեր Նախագահը սեպտեմբերին այցելեց Մոսկվա, ինչպես նաև մայիսին՝ Մեծ Հաղթանակի 70-ամյակի, Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ գագաթաժողովների կապակցությամբ: Մենք շատ բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գտնվում էր Հայաստանում:

Ինտենսիվ հանդիպում են նաև մեր վարչապետերը, խորհրդարանների նախագահները: Վերջերս այստեղ տեղի ունեցավ չորրորդ միջտարածաշրջանային ֆորումը: Դրա հետ զուգահեռ տեղի ունեցավ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան:

Մեզ մոտ հաջողությամբ գործում են միջկառավարական հանձնաժողովը և ռազմա-տնտեսական համագործակցության հանձնաժողովը, միջխորհրդանական հանձնաժողովը:

Դինամիկ զարգանում են հումանիտար կապերը: Բոլորովին վերջերս Երևանում բացվեց Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը: Մեզ մոտ, ինչպես գիտեք, վերջերս տեղի ունեցավ ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը: Մենք Սերգեյ Լավրովի հետ այդ հեղինակավոր, մեզ երկուսիս համար հարազատ ԲՈՒՀ-ի շրջանավարտներ ենք:

Մենք այսօր, իհարկե, անդրադարձանք բազմաթիվ տարածաշրջանային, միջազգային հարցերի: Բնականաբար, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, այն ջանքերը, որոնք գործադրում են Ռուսաստանը և մյուս համանախագահները: Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, և ես կարծում եմ, որ մենք կշարունակենք աշխատել այդ ոգով:

Այժմ խոսքը փոխանցում եմ պարոն Լավրովին: Խնդրեմ:

«Արմենիա» հեռուստաընկերություն. Հարցս ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Պարոն նախարար, ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն հաստատել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի զեկույցը՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այս առիթով ես բազմիցս արտահայտվել եմ: Եվս մեկ անգամ ասեմ, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, այլ ձևաչափեր։ Իսկ միակ ձևա չափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափն է, որը միջնորդական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ կառույցները, կազմակերպությունները չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, հատկապես, սրել լարվածությունը տարածաշրջանում:

Եվ այդ համատեքստում, իհարկե, այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, իսկ Դուք ինքներդ էլ լավ գիտեք, որ ոչ մի հակամարտություն երբևէ չի կարգավորվել Խորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ, ապակառուցողական են: Եվ Սերգեյ Վիկտորի Լավրովը խոսել է դրա մասին. կա հաստատված մանդատ՝ տրված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հակամարտության կողմերը պետք է համատեղ աշխատեն համանախագահների հետ, որպեսզի գտնեն այս խնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորումը:

Ինչ վերաբերում է անկողմնակալությանը, ինչպես պնդում է ինքը՝ զեկուցողը, ապա այստեղ միանգամայն պարզ է, որ անձը, ով բրիտանական խորհրդարանում երկար տարիներ Ադրբեջանի հետ բարեկամության խմբում է եղել, ով, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, ֆինանսավորվում է Բաքվից՝ Ադրբեջանի համապատասխան հիմնադրամներից, ոչ մի կերպ չէր կարող ունենալ անաչառ դիրքորոշում։ Մասնավորապես, հենց նույն բրիտանական մամուլը գրում էր այն մասին, որ նա և նրա ընտանիքի որոշ անդամներ Ադրբեջանում ունեն ֆինանսական և տնտեսական շահեր:

Շատ տարօրինակ էր, որ որպես բրիտանացի խորհրդարանական և, հետևաբար, ԵԽԽՎ անդամ իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ նա որոշեց բստրել այդ փաստաթուղթը: Փաստացի, զեկուցողի մանդատի ավարտից դեռ մեկ տարի առաջ նա բստրեց այդ զեկույցը: Ես այդ բանաձևը չեմ մեկնաբանի, քանի որ չեմ կարծում, որ այն արժանի է մեկնաբանության:

Ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական ղեկավարությունը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված տարբեր փաստաթղթեր տարբեր կերպ է մեկնաբանում: Նախավերջին փաստաթուղթը, որն այդ կառույցի կողմից ընդունվել էր Ադրբեջանի վերաբերյալ, այդ երկրի ղեկավարությունն անվանեց թղթի կտոր, իսլամատյացության դրսևորում, իսկ այս փաստաթուղթը նրանք ներկայացնում են գրեթե որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի հիմնական փաստաթղթերից մեկը, գրեթե ՄԱԿ-ի կանոնադրությանը հավասար: Մեկնաբանությունները կթողնեմ հենց ադրբեջանցիների և իրենց ընկերների խղճին:

Ահա մի քանի բառով այն, ինչ ես կցանկանայի ասել այդ կապակցությամբ:

Սերգեյ Լավրով (ի հավելումն էդվարդ Նալբանդյանի պատասխանի). Ես կցանկանայի մի քանի բառ ավելացնել, քանի որ խոսքը գնում է համանախագահների մասին: Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, կտրականապես դեմ ենք, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն, իսկ հարցն իրոք շատ բարդ է, ունի իր պատմությունը, փորձ արվի տեղափոխելու այդ հարցը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

Համենայն դեպս, միջազգային հանրության անունից նրանց այդպիսի հանձնարարություն որևէ մեկը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի միջև համաձայնության հիման վրա, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հավանության արժանացած համաձայնությունների հիման վրա:

Այդ եռյակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ է, և ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություններ, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործին և վնասում համանախագահների աշխատանքին, որոնք, կրկնում եմ, շատ ու շատ ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակայնորեն, բայց մենք միշտ կողմերի հետ կապի մեջ ենք՝ և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով: 

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри