Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել
ЭКОНОМИКА
Ռուսաստանը ռեկորդ է սահմանել նավթի արդյունահանման ծավալների առումով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նոյեմբերյան զեկույցում:
«Ռուսաստանը հոկտեմբերին նավթի արդյունահանության նոր հետխորհրդային ռեկորդ է սահմանել՝ արդյունահանման ծավալն անցյալ ամսվա համեմատ մեծացնելով օրական 50 000 բարելով՝ հասցնելով այն միջինում օրական 11,6 մլն բարելի», - ասվում է կազմակերպության զեկույցում:
ՕՊԵԿ-ն օրական մինչև 11,24 մլն բարելով բարձրացրել է նաև Ռուսաստանում 2018-ին հեղուկ ածխաջրածնի արդյունահանման ծավալների կանխատեսումները:
Միևնույն ժամանակ Վառելիքաէներգետիկ համալիրի վերահսկողության կենտրոնական վարչության գնահատումներով՝ ՌԴ-ում նավթի արդյունահանման միջին օրական ծավալը հոկտեմբերին ավելացել է 4,4 տոկոսով: