Ինչպես եփել հավը՝ հորմոնները և հակաբիոտիկները հեռացնելու համար
Այսօր քչերը կարող են վստահաբար ասել, որ գնում են մաքուր թռչնամիս՝ հորմոններից ու հակաբիոտիկներից զուրկ: Արտարողները միշտ չէ, որ արդար են աշխատում և միշտ չէ, որ սպառողին հասանելի է մթերք առանց հավելումների:Նրանք թռուններին կերակրում են հորմոններով, հակաբիոտիկներով:
Ստորև ներկայացվում է վնասակար տոքսիններից ազատվելու մի քանի տարբերակ, որոնք թույլ կտան սեղանին մատուցել առողջ մթերք:

Տարբերակ առաջին
Եթե դուք եփում եք խանութից գնված հավ, լավ կլինի արգանակը ընդհանրապես չօգտագործել: Դրանում ոչ մի օգտակար բան չկա: Եփելիս մսի բոլոր տոքսիննեը անցնում են արգանակի մեջ: Ապուր պատրաստելու համար լավ է ձեռք բերել տնական հավ:
Երկրորդ եղանակ
Եթե որոշել եք տապակած հավ պատրաստել, ապա հեռացրեք նրա ներքին օգրգանները, որովհետև հենց դրանց մեջ են կուտակվում տոքսինները: Անհրաժեշտ է հեռացնել նաև կաշին:

Երրորդ եղանակ
Հավը թողնել աղաջրի լուծույթում՝ 1 լիտր ջրին մի քանի ճաշի գդալ աղ: Այդ լուծույթին կարելի է նաև ¼ կիտրոնի հյութ ավելացնել: Թողնել աղաջրում 2 ժամ:
Չորրորդ եղանակ
Հավը թողնել հանքային ջրի մեջ: Հանքային ջրի շնորհիվ ոչ միայն մաքրվում են տոքսինները, այլև միսը դառնում է ավելի փափուկ:



