Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



