ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին
ЭКОНОМИКАԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի խոչընդոտի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդունմանը: Խմբակցության պատգամավորները կողմ կքվեարկեն նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը խմբակցության տեսակետը հայտնեց դրա ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Կարծում եմ, որ այս ԱԺ-ն չի խոչընդոտի այս բյուջեի նախագծի ընդունմանը: Երբեք կառավարության որևէ գործունեություն չի խոչընդոտվել այս խորհրդարանում: Այս տրամաբանությունը պետք է հիմա ևս գործի: Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու` հենց այն հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար»,-ասաց Ռուստամյանը:
Նա նախագծին կողմ քվեարկելու համար կարևոր պատճառ համարեց նաև այն, որ բազային կենսաթոշակը ավելացվում է 10 000 դրամով: Նա նշեց, որ պետք է հստակ ձևակերպվի, թե որ դեպքում է մարդը համարվում աղքատ: Ռուստամյանը նկատեց` այդ առումով ապագա իշխանությունները մեծ անելիք ունեն, աղքատությունը պետք է վերացվի:
«Սա փոխանցիկ բյուջե է, որ պետք է փոխանցենք հաջորդ կառավարությանը: Այն խորհդարանը, որը հաստատում է, այն վերահսկելու հնարավորություն չի ունենալու»,-նշեց Ռուստամյանը:
Խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կվերահսկի բյուջեի իրականացնումը, նոր կառավարությունը կիրականացնի դրա հիմնական բաղադրիչները: