Ереван, 08.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում». «Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանի համար նոյեմբերի 13–ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը թեև որոշ առումներով անսպասելի, բայց, միևնույն ժամանակ, նաև հասկանալի էր: 

Խոսքը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության մեջ մտնող «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա մասնավորապես ընդգծել էր օրեր առաջ արված այն հայտարարությունը, թե «նոյեմբերի սկզբին Աբովյան 5 հասցեում «Մուլտի Գրուպ» կոնցեռնը կրկին սկսել է ապօրինի շինարարություն, որը կասեցվել էր երեք ամիս առաջ»: Ընդգծելով նաև մի շարք գրառումների առկայության մասին՝ նա նշել էր, որ խնդրին չէր անդրադառնա, եթե իրեն կողմնապահության մեջ չմեղադրեին: Անի Սամսոնյանն իր խոսքը հասցեագրել էր Արման Աբովյանին, և նրան մեղադրել նաև «վտանգավոր վարքագիծ» դրսևորելու մեջ: 

«Ինձ համար մի քիչ անսպասելի էր, որովհետև մինչ այդ բավականին լավ գործընկերային մթնոլորտ էր: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ մարդիկ նեղ քարոզարշավային հարցեր են լուծում: Իրականում շատ ցավալի է նման երևույթը»,–«Փաստի» հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալին, ասաց Արման Աբովյանը: 

Հաշվի առնելով նաև տեղերից «ռեպլիկներ» հնչեցնող «Լույս» խմբակցության մյուս անդամների կեցվածքը՝ նա շեշտեց, որ նման պահելաձևը պայմանավորում է ներկայիս նախընտրական փուլի հետ:

«Ուրիշ ոչինչ չի կարող լինել… շոուներ, կարմիր «լենտով» թղթեր և այլն: Մեծ հաշվով՝ մեղադրելու չէ, այդ մարդիկ խնդիր ունեն: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, իսկ իրենք քաղաքական ուժ են, քաղաքական ուժի ներկայացուցիչներ: Նախընտրական վիճակ է, որի դեպքում քաղաքական ուժերը ԱԺ անցնելու խնդիր ունեն: Իսկ թե ինչ ռեսուրսով կարող են անցնել՝ երկու տարբերակ կա. կամ իրական աշխատանք, կամ սև PR ակցիաներ: Մարդիկ այս դեպքում որոշեցին գնալ ավելի շատ սև PR ակցիայի ճանապարհով»,–նշեց Արման Աբովյանը:

Նա հավաստիացրեց, որ եթե Անի Սամսոնյանի ելույթում հնչեցրած գնահատականները իրականությանը համապատասխանեին, ապա այսօր ականատես կլինեինք ամբողջովին այլ գործընթացի: «Բերել էին, այսպես կոչված, փաստաթղթերի փաթեթ, ինչ–որ գրառումների  պատճենահանված «screenshot»–եր, ինչ–որ դատական որոշումներ, կասեցումներ, մեծ հաշվով՝ ինչ–որ անիմաստ և անհասկանալի փաթեթ, ինչը շատ ծիծաղելի էր: Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, փառք Աստծո, ապրում ենք իրավական երկրում. հավաստիացնում եմ ձեզ, եթե հիմքեր լինեին, այդ փաթեթը կտային ոչ թե ինձ՝ շոուի ձևով, այլ կտային, ենթադրենք, քաղաքապետին»,–ընդգծեց նա: Արման Աբովյանը շեշտեց, որ քաղաքական մշակույթի խնդիր կա: «Եթե թվում է, որ գոռալով, անհիմն մեղադրանքներ նետելով կամ «տեսե՛ք, տեսե՛ք արդարության պայքարի զինվորներն ենք» գոչելով՝ շահում ենք մարդկանց սիրտը, այդպես չէ: Դրանով ոչինչ էլ չենք շահում: Այս ձևաչափով այդ մարդիկ նվազագույնը ծիծաղելի իրավիճակում են հայտնվում: Եվս մեկ անգամ շեշտեմ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են, մարդիկ ԱԺ անցնելու խնդիր ունեն, և այդ համատեքստում ամեն ինչ կարելի է սպասել: Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է»,–ընդգծեց նա՝ հավելելով, որ խմբակցությունը մի զանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքացին ցանկացել է զրուցել իր հետ:

«Տեղեկանալով, որ տեղում չեմ, հայհոյանքներ, սպառնալիքներ է հնչեցրել»,–մեզ հետ զրույցում ասաց Ա. Աբովյանը՝ նշելով, որ դիմել են թե՛ ոստիկանություն, թե՛ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: 

Հ. Գ. Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա՝ նոյեմբերի 13–ի՝ Երևանի ավագանու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ–որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել, ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Международного женского дня, 8 мартаДвижение «Нет “Западному Азербайджану”» приняло резолюцию и направило её политическим силам. TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»