Ереван, 19.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. այդ մասով գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության, իսկ պաշտպանների բողոքը մերժվեց

ОБЩЕСТВО

18.18


Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին տպավորությունը բացասական է, որոշումը ստանալուց հետո ավելի մանրամասն կարծիք կհայտնեն:


«Դատարանը որոշումը բավարարեց մասնակի, որովհետև ՀՀ գլխավոր դատախազությունը բողոք էր ներկայացրել պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Քոչարյանը կալանավորվել էր: Դատարանը բողոքը բավարարեց մասնակի՝ գործն ուղարկելով նոր քննության»,-ասաց Ալումյանը:


18.04


Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատախազության բողոքը բավարարվեց մասնակի, պաշտպանների բողոքը մերժվեց։ 


«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանը բավարարեց մասնակիորեն, իսկ պաշտպաների բողոքը մերժվեց։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018 օգոսոտսի 13-ի որոշումը բեկանել և գործ ուղղարկել նոր քննության: Որոշումը ենթակա չէ բողոքարկման և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,– ասաց Լիլիթ Թադևոսյանը: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

18.01


Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բողոքների քննությանը ներկա է եղել: Պաշտպանը հայտնեց, որ նա քիչ առաջ դուրս է եկել նիստերի դահլիճից և տեղյակ չէ, թե որոշման հրապարակման պահին կվերադառնա՞, թե ոչ:Դատարանը քիչ անց կհրապարակի որոշումը:


17.31

Վճռաբեկ դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ կողմերի բողոքների քննությունը:

«Դատական նիստը դռնփակ է անցնում, բողոքների քննությունն ավարտվեց, և դատարանը որոշումը կհրապարակի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո: Որոշումը կհրապարակվի այսօր»,- դատարանում ասաց գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:

 

 

Վճռաբեկ դատարանը քննում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության բողոքները:

Նիստը նախագահում է դատավոր Լիլիթ Թադևոսյանը, ում որոշմամբ դատական նիստն անցկացվում է դռնփակ:

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտնել էր, որ առնվազն երկու հիմք կա Վճռաբեկ դատարան դիմելու համար, որոնք առավել կարևոր են, սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու այլ հիմքեր ևս կան: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ հայտնել էին միայն հիմքերից մեկը, համաձայն որի՝ «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հաստատելու մասին հրամանագիրը որակել է հակաօրինական:

«Վճռաբեկ դատարանը պետք է անդրադառնա այդ փաստին, որովհետև նման պնդում անելու իրավունք ունի Սահմանադրական դատարանը»,- հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը:

Գլխավոր դատախազությունը վիճարկում է Վերաքննիչ դատարանի որոշումը, որով վիճարկվում է Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը:

Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, նա մեղադրվում է   այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ   Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել է անձեռնմխելի, ինչի արդյունքում նա ազատ է արձակվել կալանքից: Որոշ ժամանակ անց ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисы