Յարոսլավլում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Յարոսլավլ քաղաքում պարզվել է նոյեմբերի 12-ին Յարոսլավլ-Կոստրոմա մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված տղամարդու ինքնությունը:
Ինչպես հաղորդում է 76.RU կայքը, իրար էին բախվել բեռնատարն ու «Ֆորդ» մակնիշի մարդատարը, որի վարորդը Մխիթար անունով 54-ամյա տղամարդ էր: Վերջինս Հայաստանից Յարոսլավլ էր մեկնել 3 ամիս առաջ՝ այցելելու այնտեղ բնակվող ընկերոջը:
Այդ օրն ընկերոջ հետ միասին ուղևորվելիս է եղել Կոստրոմա: Նրանք տարբեր մեքենաներով են երթևեկել:
Հաղորդվում է, որ մարդատարը, որի ղեկին է եղել 54-ամյա Մխիթարը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը բեռնատարի հետ:
Ընկերոջ խոսքով՝ տղամարդու դին այսօր ուղարկվել է Հայաստան, որտեղ ապրում են նրա կինն ու երեխաները՝ երկու տղա, մեկ աղջիկ:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



