Ի՞նչ ունի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը պետը. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Էդգար Փիրումյանը հայտարարագրել է երկու բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Է. Փիրումյանը հայտարարագրել է նաև տեղեկություն հանձնած փոխառությունների վերաբերյալ:
Այն կազմել է 13200000 ՀՀ դրամ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 5000 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը գոյացել է 4 տարբեր աշխատավարձերից՝ կազմելով 1 960 000 ՀՀ դրամ, 3 790 220 ՀՀ դրամ, 561 000 ՀՀ դրամ և 1 200 000 ՀՀ դրամ:
Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը բաժնից էլ տեղեկանում ենք 1 028 300 եկամտի մասին:
Էդգար Փիրումյանը եկամուտ է ստացել նաև գույքը օտարելուց, որը կազմել է 3 600 000 ՀՀ դրամ:
Եկամտի հանրագումարը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 12 139 520 ՀՀ դրամ: Էդգար Փիրումյանն այս պաշտոնին է նշանակվել օգոստոսին, հայտարարագիրը հրապարակվել է նոյեմբերի 6–ին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում