Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


Պետք է բոլորս հասկանանք, որ 70 տոկոս հավաքած ուժը պատուհաս է մեր գլխին․ Կարեն Սարգսյան

ПОЛИТИКА

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթանալու են ակտիվ, ծանր, բայց իրականում հետաքրքիր: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ առաջին անգամ է, որ խորհրդարանական ընտրությունները «իմաստ ունեն»:

«Եթե մեզ մոտ ստացվի իրար հարգելով անցկացնել ընտրությունները, մենք կարող ենք ունենալ փայլուն ընտրություններ, բայց ընտրված մարմինները կարող են ոչ արդյունավետ լինել»,- ասաց նա:

Սոցիոլոգի կանխատեսմամբ՝ «Իմ քայլը» դաշինքին ձայն կտա ընտրողների 50-60 տոկոսը, եթե ոչինչ տեղի չունենա: «Բոլորս հասկանում ենք, որ սա Հայաստանն է, և տարբեր զարգացումների արդյունքում փոփոխություններ կարող են լինեն»,- ասաց նա:

Կարեն Սարգսյանի պատկերացմամբ՝ խորհրդարան, որպես ընդդիմություն, մեծ ջանքերի գնով կանցնեն Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, ինչպես նաև՝ «Մենք» դաշինքը:

Անդրադառնալով հատկապես վերջինիս՝ սոցիոլոգը նշեց, որ կհաղթահարի 7 տոկոսը, քանի որ մնացած ուժերը քաղաքակրթական այլընտրանք չեն, ընտրություններին մասնակցող բոլոր մնացած ուժերը շարունակում են Հայաստանն ամբողջությամբ թողնել ռուսաստանյան բոլշևիկյան քաղաքակրթության ազդեցության տակ:

Հասարակության մեծ մասը հիմա, ըստ նրա, չունի վերլուծելու հմտություն: Նրա դիտարկմամբ՝ միայն Երևանում է, որ կա մի զանգված, որ ներգրավված է նախընտրական աշխատանքներում և պատկերացնում են իրավիճակը:

Քարոզարշավին հեղափոխությունը որպես հաղթաթուղթ ներկայացնող ուժերը, ըստ Կարեն Սարգսյանի, չպետք է վստահ լինեն, որ լիարժեք աջակցություն կստանան հասարակության կողմից:Եթե նրանք դուրս գան և հեղափոխությունից խոսեն, կպարտվեն: Կպարտվեն մտածող զանգվածի մոտ: Ես շարունակում եմ նաև վստահ լինել, որ  այն մարդիկ, որոնք 10 000 դրամ կաշառք էին վերցնում և ձայնը տալիս Հանրապետականին կամ ԲՀԿ-ին, դրա դիմաց «սելֆի» կանեն և իրենց ձայնը կտան ուրիշ ուժի»,- ասաց նա:

Իսկ հեղափոխությունից հետո հիասթափվածները, ըստ նրա, հետազոտությունները ցույց է տալիս, որ քվեարկում են կամ «ոտքերով», կամ Զվարթնոց օդանավակայան գնալով: «Նրանք գնում են Հայաստանից, ոչ թե մնում են քաղաքական պայքարի մեջ»,- ասաց նա:

Խորհրդարանական ընտրությունները, ըստ փորձագետի, չեն փոխի քաղաքական իրավիճակը այնպես, ինչպես պետք է, որ փոխեն։ «Ես մնում եմ այն կարծիքին, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող լինել արդյունավետ, եթե ինքը հավաքում է 70-80 տոկոս ձայն: Սադամ Հուսեյնի Բաասը, Պուտինի «Եդինայա Ռոսիան», Հանրապետականը անիմաստ թույլ ուժեր էին, որովհետև մի կուսակցությունից հանդես եղող մարդկանց քանակը անիմաստ շատ է, և այդ քանակն ինքն իրենով որակ չի կարող ապահովել այն պարզ պատճառով, որ եթե դու լինես քաղաքականապես ինքնաբավ մարդ, չես կարող հավաքել այդքան մարդկանց: Ամբիցիաներ, մոտեցումներ կան, որ քաղաքագիտության մեջ պետք է լինեն: Բայց բուն քաղաքական պայքարի հիմք ես «Իմ քայլում» չեմ տեսնում: Ես անգամ մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե այն ձա՞խ, թե՞ աջ ուժ է, չեմ հասկանում՝ իրենց սոցիալական սպեկտորը որն է, ինչի՞ վրա հույսը դնել,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ ՀՀԿ-ը աջ-պահպանողական են, «Մենք» դաշինքը՝ աջ-լիբերալ է,- իսկ «Իմ քայլը» ստիպված է լինելու ապահովել և՛ բիզնեսի շահերը, և՛ սոցիալապես անապահով մարդկանց, իսկ դա նշանակում է ոչինչի չհասնել․ ամորֆ քաղաքական ուժը ոչ մի լավ բանի չի բերում»:

Խորհրդարանական ընտրությունների լավագույն սցենարի մասին խոսելիս էլ՝  սոցիոլոգը նշեց՝ այն պարզապես չի լինելու: «Քաղաքական կամք պետք է լինի և այդ կամքի վրա հիմնված պետք է որոշես, որ խորհրդարան անցնելու համար 40 տոկոսից ավելին չպետք է վերցնես, խորհրդարանում պետք է տարբեր ուժեր լինեն, որ համագործակցության միջոցով լուծումներ գտնես: Այլ պարագայում ստանալու ենք երևանյան ընտրությունների պատկերը, որի արդյունքում մինչև հիմա թաղապետեր չկան նշանակված: Պետք է բոլորս հասկանանք, որ 70 տոկոս հավաքած ուժը պատուհաս է մեր գլխին»,- ասաց նա:

В 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорилBloomberg: ЕС поставляет в Нигерию запрещенные пестициды, вызывающие рак