Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)
СПОРТՀայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ Whoscored.com-ի վարկածով ընդգրկվել են Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Թիմում տեղ են գտել Յուրա Մովսիսյանը (8.0), Հենրիխ Մխիթարյանը (7.9) եւ Կամո Հովհաննիսյանը (7.3): Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում 4 գոլ խփած Յուրա Մովսիսյանն ամենաբարձր գնահատականն էր ստացել թիմում:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի նախորդ տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը 6:2 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ջիբրալթարի նկատմամբ, իսկ Յուրա Մովսիսյանը դարձել էր Հայաստանի հավաքականի կազմում պոկերի հեղինակ դարձած առաջին ֆուտբոլիստը:
Այս օրերին Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: