Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան
ОБЩЕСТВОՆոյեմբերի 18-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի շենքերից մեկի 6-րդ հարկից կրակ է նկատվում:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերն ու հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 25 շենքի բնակարաններից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:31-ին:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Ա. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
1
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
2
При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян



