Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի 5 թեկնածուները
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» հարձակվողներ, եգիպտացի Մոհամեդ Սալահն ու սենեգալցի Սադիո Մանեն BBC-ի վարկածով ընդգրկվել են Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում:
Մրցանակին հավակնում են նաեւ սենեգալցի Կալիդու Կուլիբալին («Նապոլի»), մարոկկացի Մեհդի Բենատիան («Յուվենտուս») եւ գանացի Տոմաս Պարտին («Աթլետիկո»): Քվեարկությունը կավարտի դեկտեմբերի 2-ին, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 14-ին:
BBC-ն այս մրցանակը հանձնում է 1992 թվականից: Առաջին հաղթողն էր գանացի Աբեդի Պելեն, իսկ նախորդ տարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մոհամեդ Սալահը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



