Սիրիայի կառավարական բանակը կորուստներ է կրել Լաթաքիայում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիայի Լաթաքիա նահանգի Սաֆսար բնակավայրի գնդակոծման հետևանքով կառավարական բանակի 18 զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
Հաղորդվում է, որ չնայած հրադադարի սահմանված ռեժիմին Իդլիբի դեէսկալացիոն գոտում գործող անօրինական զինված խմբավորումները շարունակում են խախտել այն:
Մեկ օրում 3 գնդակոծություն է իրականացվել Հալեպում և երկու գնդակոծություն Համայում, ինչպես նաև Լաթաքիայի Սաֆսար բնակավայրի ուղղությամբ:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնն անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



