Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ակնկալում եմ մեր իշխանություններից դիվանագիտական խողովակներով և մնացած հնարավոր ձևերով հասնել նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի. Ա. Զաքարյան

МЕЖДУНАРОДНОЕ

Յուրաքանչյուրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, թե ինչու չի մասնակցում, տարբեր մարդկանց մոտ տարբեր մոտիվացիաներ են եղել, դրանք կարող են փոփոխված լինել: Մենք շարունակում ենք մեր քաղաքական ճանապարհը՝ մի փոքր փոփոխված, նորացված կազմով: 

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե այն, որ մի շարք ՀՀԿ-ականներ կամ ՀՀԿ խմբակցության նախկին ու ներկա անդամներ չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչո՞վ է պայմանավորված: Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ցուցակի նորեկները հիմնականում կուսակցության երիտասարդական թևից են, կուսակցության տարբեր ծրագրերում են մասնակցություն ունեցել և իրենց տեսակետները կներկայացնեն նախընտրական բանավեճների ժամանակ: 

Հարցին, թե կարելի է ասել, որ տեղի է ունեցել սերնդափոխություն, նա պատասխանեց՝ դեռևս ոչ լիարժեք: «Որոշակի խնդիրներ մենք համագումարում կարծարծենք, որը կլինի հաջորդ տարվա մեջ»,-նկատեց նա: Վերջինս հավելեց, որ եկել է ազգային պահպանողականությունը նոր խոսքով ներկայացնելու, այդ արժեքները դաշտ բերելու շրջանը, հատկապես հիմա, երբ դրանց կորստյան վտանգը կա:

Արտակ Զաքարյանը նշեց, որ իրենք այլընտրանքներ են առաջ քաշելու բոլոր հարցերում: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե միշտ իմիջ է ստեղծվել նախկին ղեկավարների համար, որ եթե իրենք չլինեն իշխանության, Արցախյան հարցը կտապալվի, Արտակ Զաքարյանն արձագանքեց, որ միգուցե այդպիսի իմիջ եղել է, բայց դրա ստեղծման նպատակ չի եղել«Անհատից, անձից չպիտի կախված լինի պետության ապագան, այսօր էլ Նիկոլ Փաշինյանից չպիտի կախված լինի երկրի ապագան: Ցավոք, Նիկոլ Փաշինյանին, ինչպես շատերն են ասում, եթե հանենք, այդ կուսակցությունը կդառնա որևէ քաղաքական արժեք չներկայացնող ուժ»,-ընդգծեց նա՝ հույս հայտնելով, որ այդ քաղաքական ուժի մեջ էլ կլինեն փորձառու, պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, բայց ոչ ի վնաս պետության անվտանգության, քանի որ արտաքին քաղաքականության մեջ սխալները չեն ներվում:

Անդրադառնալով ՀԱՊԿ նիստին հաջորդած իրադարձություններին, մասնավորապես Բելառուսի նախագահի քայլին՝ քննարկել նիստի մանրամասները Ադրբեջանի դեսպանի հետ, ապա կոշտ արձագանքել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին՝ Արտակ Զաքարյանն ասաց, որ շատ վատ է վերաբերում այդ հայտարարություններին, միաժամանակ ընդգծեց՝ նախկինում որևէ պետության մտքով չէր անցնում նման արձագանք տար ՀՀ-ին.

«Իհարկե, եղել են պրոբլեմներ, նոր չէ, որ մենք Բելառուսի հետ ունենք խնդիրներ, և դա, երևի թե, Նիկոլ Փաշինյանով պայմանավորված չէ, բայց կարծես վարվող արտաքին քաղաքականությունը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առիթ տվեց Բելառուսին անցնելու նաև դիվանագիտական էթիկայի սահմանները: Ես ակնկալում եմ մեր իշխանություններից, որ նրանք դիվանագիտական խողովակներով և մնացած բոլոր հնարավոր ձևերով հասնեն նրան, որ Բելառուսը պաշտոնապես ներողություն խնդրի»: 

ՀՀԿ-ականը միաժամանակ ասաց, որ այս հարցում պետք է միավորվել իշխանությունների շուրջ:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, ասել էր․ «Դա դռնփակ ֆորմատով տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները քննարկում են անցկացնում, դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: 

Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի նախագահի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ, և ես, իհարկե, պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Նուրսուլթան Նազարբաևը՝ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչ»:

Սրան հաջորդել է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության արձագանքը: Մամուլի խոսնակ Անատոլի Գլազը նշել է, որ Փաշինյանն իրեն «հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել՝ իրեն իրավասու համարելով  պատժել կամ ներում շնորհել»:

«Հավանաբար դա ընդունելի կլիներ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Սակայն միջպետական հարաբերություններում գործում են արարողակարգի ու էթիկետի միանգամայն հստակ նորմեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գլազը:

Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе