Ереван, 28.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

ՀԱՕԿ-ը մշտապես փորձել է զերծ մնալ ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից մինչեւ ծայրահեղ անհրաժեշտություն առաջանալը. Հրաչյա Ռոստոմյան

ПОЛИТИКА

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հարցազրույցը Aravot.am-ին 


–Պարոն Ռոստոմյան,  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված աղմուկը կարծես թե դեռ չի հանդարտվում: Մարզաշխարհի ներկայացուցիչների կողմից հնչում են մեղադրանքներ, ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն էլ հակադարձում է փոխադարձ մեղադրանքներով: Կարող եք մանրամասնել, թե գործընթացն այժմ ինչ փուլում է գտնվում և ի վերջո ինչպես է այս հարցը հանգուցալուծվելու: 

-Տարբեր առիթներով արդեն իսկ ասել եմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մշտապես փորձել է զերծ մնալ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքներին միջամտելու փորձերից, մինչև այն պահը, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որպես օլիմպիական շարժումը համակարգող և կարգավորող ներազգային կառույց  (ՄՕԿ-ի Օլիմիական խարտիայի ուժով)՝ տեսնում է դրա  ծայրահեղ անհրաժեշտությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի դեպքում իրավիճակն արդեն իսկ այդպիսին է: Այս պահից սկսած ՀԱՕԿ-ը ԱԻԲԱ-ի հետ սկսում է  քննարկումներ՝ բռնցքամարտի ապագայի հետ կապված հարցերը պարզաբանելու նպատակով: Հարցի կարգավորման աշխատանքները ընթանալու են երկու ուղղությամբ՝ հետ կանչել ԱԻԲԱ-ից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար տրված ՀԱՕԿ երաշխավորությունը և ԱԻԲԱ-ին առաջարկել կազմակերպել (ԱԻԲԱ-ի ներկայացուցչի մասնակցությամբ) Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր արտահերթ ընտրություններ՝ այս անգամ արդեն ԱԻԲԱ-ի կանոնակարգի բոլոր կանոնների պահպանմամբ և կանոնակարգի տառին համապատասխան: Կարծում եմ, սա միակ օպտիմալ լուծումն է այս փուլում: 


–Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը վերջին շրջանում ՀԱՕԿ–ի հասցեին մեղադրանքներ է հնչեցնում, մասնավորապես այն մասին, որ այս գործընթացը կոնկրետ ուղղորդվում է ՀԱՕԿ–ի կողմից և անձամբ իր դեմ է ուղղված: Ինչպե՞ս կմեկնաբանեք: 


-Գիտեք, ցանկացած մարդ կարող է ցանկացած հայտարարություն անել, դա սահմանադրությամբ ամրագրված իր խոսքի ազատության, կարծիքի արտահայտման  իրավունքն է: Այլ բան է, թե որքանով է այդ հայտարարությունը համապատասխանում իրականությանը: Այս դեպքում՝ այդ հայտարարությունը իրականության հետ որևէ  կապ չունի: Կոնկրետ Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված մտահոգությունները բարձրաձայնել են հենց Հայաստանի բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, մեր անվանի մարզիկներն ու մարզիչները և ՀԱՕԿ-ը,  բնականաբար չէր կարող անտեսել այդ հայտարարությունները, ինչ մարզաձևի մասին էլ, որ դրանք լինեին: Ինչ վերաբերում է  Արթուր Գևորգյանի մեղադրանքներին, թե դա իր դեմ է ուղղված, պետք է հիասթափեցնեմ վերջինիս: ՀԱՕԿ-ի համար անձերի գործոնը երբեք էլ կարևոր չի եղել: Խնդիրն այստեղ աշխատանքի արդյունավետության մեջ է, արդյունքների մեջ է,  և որ այս կամ այն ֆեդերացիայի նախագահը ընդունված լինի իր մարզաձևի ներկայացուցիչների կողմից և ներկայացնի ու պաշտպանի նրանց շահերը, այլ ոչ թե առանձին, հատվածական, ընտրովի վերաբերմունք դրսևորի առանձին մարզիկների կամ մարզիչների նկատմամբ: 

–Արթուր Գևորգյանի հերթական մեղադրանքն այն մասին է, որ ՀԱՕԿ–ը զոռբայությամբ փորձում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություն անցկացնել: Ի՞նչ կասեք այս մասին: 

-Անկեղծ ասած ինձ զարմացնում է մարդկանց հիշողության կորստի որոշակի դրսևորումները, որոնք ի հայտ են գալիս պատեհ պահերին: Ոչ վաղ անցյալում, ընդամենը 6-7 ամիս առաջ, օգտագործելով Վլադիմիր Գասպարյանի փեսա լինելու հանգամանքը, նույն Արթուր Գևորգյանն  ամենաթողության և անպատժելիության մթնոլորտում անում էր այն, ինչ ցանկանում էր: Ֆեդերացիայի անդամ մարզիկներն ու մարզիչներն էլ ստեղծված վախի մթնոլորտի պայմաններում չէին  կարողանում արտահայտել իրենց վրդովմունքը: Բայց քանի որ այժմ երկրում իրավիճակ է փոխվել, բնական է, որ  նրանք բարձրաձայնում են իրենց բողոքի ձայնը: Այս ամեն ինչը չափազանց ցայտուն է արտահայտված, քանի որ դաշտում բոլորը մեկը մյուսին հիանալի ճանաչում են, հիշում են նախկինում ու հիմա  արված բոլոր հայտարարություններն ու դրանց արմատական տարբերությունները: Հորդորս մեկն է՝ ի տարբերություն ոմանց, մենք հիանալի հիշողություն ունենք: 

–Պարոն Ռոստոմյան, բռնցքամարտի ֆեդերացիայի որոշ ներկայացուցիչներ, իրենց բողոքը հիմնավորում են նաև այն փաստով, որ վերջին շրջանում բռնցքամարտի ոլորտը Հայաստանում անկում է ապրում, փոխարենը Արթուր Գևորգյանը հակադարձում է, թե ընդհակառակը ծաղկում է ապրում: Հիմա ի վերջո՝ ծաղկում, թե անկում է ապրում այս մարզաձևը մեր երկրում: 

-Ես երկու կողմերի հայտարարություններին էլ քաջածանոթ եմ: Անձնական գնահատականներ չեմ տա, այստեղ պետք է խոսել բացառապես թվերի լեզվով: Արթուր Գևորգյանի նախագահության օրոք մեր հավաքականը աշխարհի և Եվրոպայի առաջնություններից նվաճել է ընդամենը 36 մեդալ, որից 4 ոսկե, իսկ նախկինում դրանց քանակն անհամեմատ մեծ եղել՝ 91 մեդալ, որից 14 ոսկե: Պատանեկան ու մանկապատանեկան բռնցքամարտում տիրող վիճակն ընդհանրապես անմխիթար է և կարող եմ ասել, որ այստեղ վտանգված է մեր բռնցքամարտի ապագան: Ես անգամ համեմատություն չեմ անցկացնում օլիմպիական մյուս հենակետային ֆեդերացիաների արդյունքների հետ, որովհետև համեմատության եզրեր անգամ չկան: Մյուս մարզաձևերում մեր հավաքականների նվաճած մեդալների քանակը մի քանի անգամ է գերազանցում բռնցքամարտի հավաքականի արձանագրած արդյունքներին: 2009-ից 2013 թվականները, երբ բռնցքամարտի ֆեդերացիան նախագահում էր Արմեն Մուրադյանը, ներդրվել է շուրջ 3 միլիոն դոլար, ՀՀ-ում բռնցքամարտի աշխարհի 2 առաջնություն է կազմակերպվել և բարձր մակարդակով անցկացվել, իսկ ինչ է արվել Արթուր Գևորգյանի նախագահության օրոք, անգամ մեկ ընկերական հանդիպում չի անցկացվել: Նախկին նախագահի օրոք յուրաքանչյուր ամիս շուրջ 20 միլիոն դրամ է հատկացվել մարզիկներին և մարզիչներին մարզական թոշակներ հատկացնելու նպատակով, իսկ այժմ նույն մարզիկները թող իրենք ասեն, թե իրենց որևէ գումար հատկացվում է թե ոչ: Կարծում եմ հետևություններ ու դատողություններ ինքներդ  կարող եք անել: 

–Ամփոփելով մեր հարցազրույցը կուզենամ, որ անդրադառնաք նաև Արթուր Գևորգյանի այն հայտարարությանը, թե իր հանդեպ այս գործընթացը սկսել է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է ՀԱՕԿ նախագահ դառնալու մտադրության մասին: Արդյոք դա  այսպես է: 

-Ծանոթ եմ այդ հայտարարությանը և անկեղծ ասած ինձ համար չափազանց անլուրջ և անգամ զվարճալի էր դա լսել: Ինչպես կարող է մի մարդ, ով անգամ մեկ առանձին մարզաձևի ֆեդերացիայի աշխատանքները չի կարողանում կանոնակարգել, չի կարողանում ֆեդերացիայում նորմալ մթնոլորտ ապահովել մարզիկների և մարզիչների համար, չի կարողանում ըստ արժանվույն գնահատել և վարձատրել արդյունքներ ցուցաբերած մարզիկներին ու մարզիչներին՝ հայտ ներկայացնի ամբողջ մարզաշխարհը ղեկավարելու համար: Ես ուրախ եմ, իհարկե, նման բարձր ինքնագնահատական ունենալու համար, բայց այստեղ գնահատական տվողը պետք է մարզաշխարհը լինի, իսկ այդ գնահատականին մենք արդեն ծանոթ ենք, դրա խոսուն վկայությունը մարզիկների ու մարզիչների բողոքի ակցիաներն են, Արթուր Գևորգյանի գործունեության հետ կապված բազմաթիվ դժգոհություններն են, որոնց ականջալուր լինելու, ֆեդերացիայում նորմալ աշխատանք իրականացնելու փոխարեն Արթուր Գևորգյանը նախընտրել է անիրական թշնամիներ փնտրելու և անտեսանելի ստվերների դեմ պայքարելու անպտուղ գործելաոճը: 




На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак Карапетян