Դավիթ Տոնոյանին Աֆղանստանում ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը (ֆոտո)
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին ընդունել է Քեմփ Մարմալ ռազմաբազայի հրամանատարությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռազմաբազայի հրամանատար գեներալ Գերհարդ Կլաֆֆուսը դիմավորեց Դավիթ Տոնոյանին, ուղեկցեց հրամանատարության Շտաբ, որտեղ ներկայացրեց հյուսիսային հրամանատարության կատարած ծառայության առանձնահատկությունները, խնդիրները, մարտական իրավիճակը տարածաշրջանում առհասարակ եւ բրիգադի հատվածում։
Նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը եւ հրամանատարությունը քննարկեցին քաղաքական եւ ռազմական հարցերի լայն շրջանակ»,-նշել է նա:



1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



