Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թոփ 5 լավագույն ֆիլմերը նորաձևության մասին

ЛАЙФ

Style.news.am-ը գրում է.

Նորաձևությունը տիրել է նաև կինոմատոգրաֆիայի աշխարհին։ Նրա մասին խոսում են, քննարկում, նկարահանում աշխարհահռչակ ֆիլմեր։ Ձեզ ենք ներկայացնում նորաձևության մասին նկարահանված այն 5 հայտնի ֆիլմերի ցանկը, որոնք արժե դիտել։

Եվ այսպես, հորիզոնականում է «Սատանան կրում է Prada» (The Devil Wears Prada) ֆիլմը։

Սա 2006 թվականին նկարահանված ամերիկյան կատակերգություն-դրամա է՝ հիմնված Լորեն Վայզբերգերի համանուն վեպի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Ֆրանկելը։

Ֆիլմը մի գավառական աղջկա՝ Անդրեայի (Էն Հեթուեյ) մասին է, ով  երազում է լրագրող դառնալու մասին։ Համալսարանն ավարտելուց հետո նա ստանձնում է ամենակարող Միրանդա Փրիսթլիի (Մերիլ Սթրիփ) օգնականի պաշտոնը։ Վերջինս նյույորքյան ամենախոշոր նորաձևության ամսագրերից մեկի՝ «Runway»-ի խմբագիրն է։ Անդրեան շատ է երազում նման աշխատանքի մասին՝ չիմանալով, թե ինչպիսի նյարդային լարվածության հետ է այն կապված։

2-րդ հորիզոնականում է «Նախաճաշ Թիֆանիի մոտ» (Breakfast At Tiffany's) հանրահայտ կատակերգական ֆիլմը, որի ռեժիսորը Բլեյք Էդվարդսոմն է։ Գլխավոր դերերում են Օդրի Հեփբերն ու Ջորջ Պեպարդը։

Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ Փոլ Վարժակը (Ջորջ Պեպարդ), գրող, ով ապրում էր իր հարուստ սիրուհու հաշվին, տեղափոխվում է նոր բնակարան և ծանոթանում իր հարևանուհու Հոլի Գոլայթլիի՝ (Օդրի Հեփբերն) թեթևամիտ աղջկա հետ, ով ցանկանում է ունենալ հարուստ ամուսին։ Նա միշտ շփոթում է անունները, հեռախոսը պահում մահճակալի տակ գտնվող ճամպրուկում, փախչում է պատուհանով և երազում «Tiffany & Co» խանութի մասին։ Երբ Հոլին կգտնի մի տեղ, որտեղ իրեն կզգա այնքան հանգիստ, որքան «Tiffany & Co»-ում, նա կդադարի փախչել կյանքից ու վերջապես անուն կտա իր կատվին։

 

«Կոկոն նախքան Շանելը»  (Coco avant Chanel) մեծ մոդելյեր Կոկո Շանելի կենսագրական ֆիլմը, որը էկրան է բարձրացել 2009 թվականին մեր հնգյակի 3-րդ հորիզոնականում է։

Ֆիլմի անվանման մեջ «նախքան» բառն (անգլ.՝ before, ֆր.՝ avant) արդեն իսկ արտահայտում է ֆիլմի ամբողջական միտքը՝ Գաբրիել Կոկո-ի կյանքն այն ժամանակ, երբ նա դեռ չէր դարձել Շանել։

Մանկատնից դուրս գալուց մի քանի տարի անց Գաբրիել Շանելը աշխատում է մի բարում՝ միաժամանակ կատարելով երկու աշխատանք։ Նա և՛ դերձակուհի է, և՛ երգչուհի, ով ստացել է Կոկո մականունը, մի գիշեր այդ երգը քրոջ հետ կատարելու համար։ Բարոն Բալզանի հետ իր կապի շնորհիվ Շանելը հնարավորություն է ստանում ավելի շատ ու որակյալ գլխարկներ կարելու։ Երբ Կոկոն սիրահարվում է անգլիացի բիզնեսմեն Արթուր Կեպլին, նրա առջև բացվում են նոր հնարավորություններ, բայց կյանքը դառնում է ավելի վատը, քան կար նախկինում։

Շանելին մարմնավորում է ֆրանսիացի կինոդերասանուհի և մոդել Օդրի Տատուն։

 

Ջուլիանա Շնաբելյայի նկարահանած  «Սկաֆանդրը և թիթեռը»  (Le scaphandre et le papillon) կինոֆիլմ է , որը պատմում է «Elle» հանդեսի ֆրանսերեն հրատարակության խմբագիր Ժան-Դոմինիկ Բոբինի մասին, ով 1995-ին 45 տարեկանում կաթված ստացավ` ամբողջովին անդամալույծ դառնալով, բացի ձախ աչքից։ Այդ աչքը բացել-փակելու միջոցով հուշերը պատմելիս Բոբին պերճախոսորեն նկարագրում է իր ներաշխարհի տարբեր կողմերը` սեփական մարմնում կալանված լինելու ֆիզիկական տանջանքից մինչև երևակայական պատմություններն այն վայրերի մասին, ուր ինքը միայն մտովի է այցելել։

Խմբագրին մարմնավորել է ֆրանսիացի հանրահայտ դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր Մաթյո Ամարլիկը, ով խորապես կարողանում է փոխանցել Բոբինի հույզերը։

Այս ֆիլմը 2008թ․-ին «Օսկար»-ի է արժանացել 4 անվանակարգերում։ Մեր համեստ հնգյակում այն արժանանում է 4-րդ հորիզոնականին։

 

Լավագույն հնգյակը եզրափակում է հնդկական ֆիլմարտադրության մի ֆիլմ, որը թարգմանաբար կոչվում է «Նորաձևության գերին» (Fashion): Ֆիլմի ռեժիսորը Մադխուր Բխանդարկարն է։

Ֆիլմը մի աղջկա մասին է, ով երազում է դառնալ սուպերմոդել։ Իր երազանքին հասնելու համար նա հավաքում է ճամպրուկն ու ուղևորվում Մումբայ։ Այստեղ նա հանդիպում է իր վաղեմի ծանոթին, ով էլ դառնում է նորաձևության աշխարհ վերջինիս մուտքն ապահովողը։ Բազում դժվարություններ հաղթահարելով՝ աղջիկը վերջիվերջո հասնում է իր նպատակին, սակայն սա դեռ վերջը չէ, ինչպես պարզվում է գագաթին հայտնվելն ավելի հեշտ է, քան այնտեղ մնալը․․․

 

Կազմեց՝ Շուշան Պողոսյանը

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян