Աշխարհի չեմպիոնի մրցախաղ. Կարլսենն ու Կարուանան ռեկորդ սահմանեցին
СПОРТՆորվեգացի Մագնուս Կարլսենն ու ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան Լոնդոնում ընթացող շախմատի Աշխարհի չեմպիոնի համար պայքարում կրկին ոչ-ոքի են խաղացել: Շախմատիստների համար սա 9-րդ անընդմեջ պարտիան էր, որն ավարտվում է խաղաղ ելքով: Դիմակայության հաշիվն է` 4.5:4.5:
Կարլսենն ու Կարուանան աշխարհի չեմպիոնի համար մրցախաղում ոչ-ոքիների անընդմեջ քանակով ռեկորդի հեղինակ են դարձել:
Նախկին ռեկորդը գրանցվել էր Գարի Կասպարով-Վիշվանատան Անանդ մրցախաղի ժամանակ, երբ շախմատիստներն 8 անընդմեջ ոչ-ոքի խաղացին:
Շախմատային թագի համար պայքարում չեմպիոն Կարլսենն ու հավակնորդ Կարուանան դեռ պետք է անցկացնեն 3 պարտիա: Եթե դրանից հետո էլ ընդհանուր հաշիվը հավասար լինի, ապա շախմատիստները կանցկացնեն թայ-բրեյք:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



