Ռուսաստանը կորած ուսանողուհու հարցով Թուրքիային նոտա է հղել
МЕЖДУНАРОДНОЕԱնկարայում Ռուսաստանի դեսպանատունը Թուրքիային նոտա է հղել՝ ենթադրաբար «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը միանալու համար Թուրքիա մեկնած ռուսաստանցի ուսանողուհի Մարիամ Իսմայիլովայի անհետացման կապակցությամբ:
Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Իգոր Միտյակովը Sputnik գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը դեռևս տեղեկություն չի տրամադրել Իսմայիլովայի՝ Թուրքիայի տարածք մտնելու առնչությամբ:
Հարցին, թե աղջկա հայրը՝ Մանսուր Իսմայիլովը, աղջկան որոնելու համար Անկարա եկե՞լ է, Միտյակովը պատասխանել է. «Հոր՝ Անկարա գալ-չգալու մասին տեղեկություն չունենք, դեսպանատուն չի դիմել»:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանում 19-ամյա ուսանողուհի Մարիամ Իսմայիլովան հունիսի 12-ին տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Ընտանիքը տեղեկացրել է, որ Մարիամը գաղտնի վերցրել է անձնագիրն ու «Շերեմետևո» օդանավակայանից մեկնել է Թուրքիա:



