Դատարանը մերժեց 50 օրվա ազատազրկման դատապարտված Բենդտների բողոքը
СПОРТԴատարանը մերժել է նորվեգական «Ռուսենբորգի» ու Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենդտների բողոքարկումը 50 օրվա ազատազրկման վերաբերյալ, հաղորդում է AP News-ը:
Դատարանը դեռ չի որոշել, թե երբ է 30-ամյա ֆուտբոլիստը կատարելու պատիժը:
Ավելի վաղ Բենդտները 50 օրվա ազատազրկման էր դատապարտվել տաքսու վարորդի ծեծելու համար:
Միջադեպը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Բենդտները կոտրել էր տաքսու վարորդի ծնոտը: Թեեւ միջադեպին ներկա եղած ֆուտբոլիստի ընկերուհին հայտարարել էր, որ դա եղել է ինքնապաշտպանություն: Այդ կապակցությամբ Dantaxi ընկերությունը դիմել էր ոստիկանություն եւ գործը հասել էր դատարան:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



