Ինքնասպան Է եղել բրիտանացի միլիարդատեր եւ կինոպրոդյուսեր Անգադ Փոլը
ОБЩЕСТВОԲրիտանացի միլիարդատեր Անգադ Փոլն ինքնասպան Է եղել՝ Լոնդոնի կենտրոնում դուրս նետվելով ութերորդ հարկի պատուհանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:
Հրատարակությունը ճշտում Է, որ Փոլին այս քայլին դմելուն հարկադրել են իր ընկերության ֆինանսական դժվարությունները, որը սնանկացման պատճառով հանձնվել Է վարչական կառավարման:
Սքոթլանդ Յարդը հայտարարել Է, որ սպանության վարկածը չի քննարկում:
Անգադ Փոլը նաեւ կինոյի սիրահար ու գիտակ Էր. նա 12 ֆիլմերի պրոդյուսեր Էր, որոնց թվում են «Խաղաթղթեր, փող եւ երկու հրացան» եւ «Մեծ խաղագումար» կինոնկարները:
Փոլը կրտսեր որդին Էր Լորդերի պալատի պեր 84-ամյա Սվրաջ Փոլի, որը գործերը ժառանգին Էր հանձնել 1996 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



