Ուկրաինան քառակի կրճատել Է ռուսական գազի գնումները
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինան ընթացիկ տարվա նոյեմբերի սկզբից չորս անգամ կրճատել Է ռուսական գազի գնումները՝ օրական մինչեւ 10 միլիոն խորանարդ մետր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Գազպրոմ»-ի վարչության նախագահ Միլլերի խոսքով՝ դա տեղի Է ունեցել Ուկրաինայի բյուջեի պակասուրդի պատճառով: Ինչպես նշել Է բարձրաստիճան կառավարիչը, կանխավճարված գազը երկրին կբավականացնի ընդամենը չորս օր՝ մինչեւ նոյեմբերի 14-ը:
Միաժամանակ, Միլլերի խոսքով՝ Ուկրաինան նվազեցնում Է գազի գնումը եվրոպական ուղղությունից:
Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել Էր, որ Ուկրաինայի կառավարությանը հաջողվել Է կայունացնել երկրի տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ գազի մատակարարումների հարցում լիովին ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից:
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



