Մոսկվայում ձերբակալել են տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Հայաստանի 25-ամյա քաղաքացուն
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվայում ձերբակալել են Հայաստանի 25-ամյա քաղաքացուն, որին կասկածում են տաքսու 55-ամյա վարորդի սպանության մեջ:
Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի՝ Տվերի մարզի վարչության տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Հայաստանի 25-ամյա քաղաքացին, որը բնակվում է Մոսկվայում, գնացքով ժամանել է Տվերի մարզի Կոնակովսկի շրջան, որտեղ տաքսի է նստել:
Ուղևորության ժամանակ վարորդն ու ուղևորը վիճաբանել են, ինչի արդյունքում ուղևորն ատրճանակից կրակել է վարորդի գլխին:
Կատարվածից հետո երիտասարդը թաքնվել է հանցագործության վայրից: Վարորդի սպանությունը մեկ տարուց ավելի չէր բացահայտվել:
Ներկա պահին կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքի տակ առնելը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



