Նիկոլ Փաշինյանը բանկերի ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրները
ОБЩЕСТВОՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանկային համակարգի կայուն գործունեությունն ու զարգացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության շարունակական զարգացմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hանդիպման ընթացքում կարևորվել է ստվերի կրճատման և կանխիկի շրջանառության նվազեցման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր փոխանակվել վարկերի հետ կապված դատական վեճերի լուծման գործընթացների արդյունավետության բարձրացման, բանկային համակարգի զարգացման շուրջ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



