ՃՏՊ Ազատան գյուղի սկզբնամասում. կա տուժած
ОБЩЕСТВОՆոյեմբերի 24-ին, ժամը 17:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդը՝ Ա. Ն.), «ԳԱԶել» (վարորդը՝ Ժ. Բ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները և «Mercedes» մակնիշի ավտոբուսը (վարորդը՝ Գ. Կ., ծնված 1974 թ., Վրաստանի քաղաքացի): Բախման հետևանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ. Բ.-ն տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



