«Ռեալը» ձմռանը ջանք չի խնայի Ազարին եւ Կավանիին ձեռք բերելու համար
СПОРТՄադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ջանք չի խնայի Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին եւ ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիին ձեռք բերելու համար, հաղորդում է Don Balon-ը:
Ազարը հրաժարվում է նոր պայմանագիր կնքել անգլիական ակումբի եւ ցանկանում է տեղափոխվել Արքայական ակումբ: 27-ամյա խաղացողի տրանսֆերը գնահատվում է 100 միլիոն եվրո: Գինը կարող է նվազել, եթե «Ռեալը» գործարքում ներառի Ասենսիոյին կամ մեկ այլ խաղացողի:
Էդինսոն Կավանին չի ցանկանում մնալ ՊՍԺ-ում, քանի որ լարված հարաբերություններ ունի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ եւ տանուլ է տալիս մրցակցությունը նրան ու ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին: 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



