Հազարավոր չինացի պարող թոշակառուներ համաշխարհային ռեկորդ են սահմանել
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան 18 հազար թոշակառուներ են հայտնվել Գիննեսի ռեկորդների գրքում՝ պարելով Չինաստանի Հեբեյի արեւելյան նահանգի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Միանման կարմիր համազդեստ հագած տղամարդիկ ու կանայք 100-ական մարդուց բաղկացած շարքեր են կազմել եւ սինքրոն շարժումներ կատարել Little Apple երգի հնչյունների ներքո: Մեկուկեսրոպեանոց տեսահոլովակը զետեղված Է People's Daily Online կայքում: Հրատարակությունը նշում Է, որ ռեկորդ սահմանելու համար Սյանհե պարողներ Էին եկել ամբողջ Պեկինից:
Սկզբնապես միջոցառմանը պետք Է մասնակցեր 18 հազար 472 մարդ, սակայն անհայտ պատճառներով 41 մասնակից որակազրկվել Է: Նախորդ ռեկորդը սահմանվել Էր 2007 թվականին ԱՄՆ-ում, երբ 17 հազար պարողներ միաժամանակ ելույթ Էին ունեցել Ատլանտայում:
The Daily Mail-ը նշում Է, որ կոլեկտիվ ժամանցային միջոցառումները հազվադեպ երեւույթ չեն Չինաստանում: 2015 թվականի հոկտեմբերին Չինաստանի 15 քաղաքներում 50 հազար մարդ միաժամանակ զբաղվել Է թայ-չի ազգային մարմնամարզությամբ:



