Փաշինյանը ներկայացրել է Շնողի ՀԷԿ-ի կառուցման նախապայմանը
ОБЩЕСТВОՇնողի ՀԷԿ-ը չի կառուցվի առանց համայնքի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։
«Ընդհանրապես, Հայաստանում բացառվելու է այն պրակտիկան, երբ առանց համայնքի համաձայնության որևէ խոշոր բնապահպանական նշանակություն ունեցող նախագիծ է իրականացվում։ Շնողի ՀԷԿ-ը չի կարող կառուցվել առանց համայնքի համաձայնության. եթե անհրաժեշտ լինի համայնքային հանրաքվե կիրականացնենք»,- շեշտեց Փաշինյանը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



