Չելյաբինսկում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղևորուհուն հոգեբուժարան տեղափոխելու համար
МЕЖДУНАРОДНОЕԻրկուտսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն ուրբաթ օրը՝ հունիսի 19-ի առավոտյան, արտակարգ վայրէջք է կատարել Չեյլաբինսկում՝ ուղևորներից մեկի հոգեկան խանգարման պատճառով: Այդ մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության Ուրալի շրջանային վարչության մամուլի ծառայությունը, գրում է gazeta.ru-ն:
«1988 թվականին ծնված ուղևորուհիներից մեկն իրեն վատ է զգացել: Աղջիկը սկսել է քայլել ինքնաթիռի սրահով, ուղևորների վրա ջուր լցնել և երգեր երգել»,- բացատրել են մամուլի ծառայությունում:
Չնախատեսված վայրէջքից հետո աղջկան տարել են օդանավակայանի բուժկետ: Դրանից հետո ուղևորուհուն տարել են հոգեբուժական հիվանդանոց:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



