ԱՄՆ-ը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանին
ОБЩЕСТВОՄիացյալ Նահանգները դիտորդական կետեր կտեղակայի Սիրիայի հյուսիս-արևելքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ ասել է միջազգային ռազմական կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Շոն Ռայանը:
«ԱՄՆ ուժերը դիտորդական կետեր են ստեղծում Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում, որպեսզի փակեն ԻՊ-ի ահաբեկիչների՝ Թուրքիա փախչելու ուղիները: Այդ դիտակետերը հավելյալ թափանցիկություն կհաղորդեն և թույլ կտան ավելի լավ պաշտպանել Թուրքիան ԻՊ-ի ահաբեկչական տարրերից», - ասել է ամերիկացի գեներալը:
Ռայանի խոսքով՝ Թուրքիային տեղյակ են պահել կատարվող գործողությունների մասին: Գեներալը նշել է, որ իրենք դեռ հարմար վայր են փնտրում: Նա չի հստակեցրել նախատեսված դիտակետերի քանակը՝ հաշվի առնելով արշավի անվտանգությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



